Իտալացի Կլաուդիո Ռանիերին գլխավորեց «Ուոթֆորդը», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ 69-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022-2023 թվականների մրցաշրջանի ավարտը։
Ռանիերին փոխարինեց իսպանացի Խիսկո Մունյոսին, որը պաշտոնանկ էր արվել մոտ 10 ամսվա աշխատանքից հետո։
Ռանիերին Անգլիայում գլխավորել է «Չելսին», «Ֆուլհեմը» եւ «Լեսթեր Սիթին», որի հետ 2016-ին հռչակվեց Պրեմիեր լիգայի չեմպիոն։ Նրա նախորդ ակումբն իտալական «Սամպդորիան» էր, որը լքել էր ամռանը։
Անգլիայի ընթացիկ առաջնության 7 տուրում «Ուոթֆորդը» վաստակել է 7 միավոր եւ 14-րդ տեղում է։