‘Կլարենս Զեեդորֆ. Նեյմարին դեռ վաղ է Եվրոպա գնալ’

619

«Միլանի» նախկին կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը, որն այժմ հանդես է գալիս Բրազիլիայում, նշել է, որ «Սանթոսի» տաղանդավոր հարձակվող Նեյմարին դեռ վաղ է Եվրոպա մեկնել:

«Կարծում եմ, որ Նեյմարը դեռ պատրաստ չէ թոփ-ակումբում հանդես գալու համար: Եթե նա մնա Բրազիլիայում, ապա կաճի որպես ֆուտբոլիստ: Ես գտնում եմ, որ նա կարող   է Մեսիի կամ Ռոնալդուի պես մեծ ֆուտբոլիստ դառնալ: Բայց նրան դեռ վաղ է Եվրոպա մեկնել»,- Զեեդորֆի խոսքն է մեջբերում TMW-ն:

Նախորդ հոդվածը‘Վազգեն Սարգսյանի խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում «լռության օր» է. Առջևում նախագահական ընտրություններն են’