‘
Կիևը թույլ չի տա Դոնբասում աբխազական սցենար խաղարկել, հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը՝ մեկնաբանելով ԴԺՀ-ի հայտարարությունները Մալոռոսիա ստեղծելու վերաբերյալ:
Ավելի վաղ ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն առաջարկել է երեքամյա անցումային ժամկետով ստեղծել Մալոռոսիա պետություն, որի սահմանադրության մեջ ամրագրված կլինեն նրա արտադաշինքային կարգավիճակը և ՌԴ-ի հետ կապերը վերականգնելու ուղեգիծը: Այդ պետությունը նաև քայլեր կձեռնարկի միավորվելու Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության հետ:
«Հենց այն ժամանակ, երբ պատվիրակությունը Վրաստանում է, Կրեմլը փորձում է խաղարկել աբխազական սցենարը Դոնբասում: Մենք մեր գործընկերների հետ միասին դա թույլ չենք տա»,- իր twitter-յան էջում գրառել է Կլիմկինը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘