Կլինսմանը, Ռանիերին, Ադվոկատն ու Կապելոն ցանկացել են գլխավորել Ռուսաստանի հավաքականը

51

Հայտնի մարզիչների գործակալներն իրենց հաճախորդների ծառայություններն են առաջարկել Ռուսաստանի ֆուտբոլային միությանը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հրաժարականից առաջ եւ հետո, հաղորդում է РБК–ն։

Առաջարկած թեկնածուների թվում են եղել գերմանացի Յուրգեն Կլինսմանը, իտալացի Կլաուդիո Ռանիերին, հոլանդացի Դիկ Ադվոկատը եւ իտալացի Ֆաբիո Կապելոն։

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնի համար դիտարկում է 3 թեկնածություն՝ Շտեֆան Կունց, Վալերի Կարպին, Կուրբան Բերդիեւ։

Ֆավորիտ է համարվում Կունցը, որը Գերմանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է 2016 թվականից։ Նրա ղեկավարությամբ գերմանացիները երկու անգամ նվաճել են Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի տիտղոսը։

Կարպինը 2017 թվականից գլխավորում է «Ռոստովը»։ Բերդիեւի նախորդ ակումբը եղել է «Ռուբինը»։ Այժմ նա ղազախական «Կայրաթի» դիտորդական խորհրդի նախագահի խորհրդականն է։

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է հուլիսի 8-ից։ Ստանիսլավ Չերչեսովը Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի արգելքը չհաղթահարելուց հետո հեռացվեց։

Նախորդ հոդվածըՀայտնաբերվել եւ տարհանվել է ևս 3 աճյուն
Հաջորդ հոդվածըՍամբոն պաշտոնապես ճանաչվել է օլիմպիական մարզաձև