Մասնակի մոբիլիզացիան ավարտելու համար Ռուսաստանում ոչ մի լրացուցիչ փաստաթուղթ պետք չէ։
Այդ մասին հայտարարել է Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետական շինարարության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասը։
Նախորդ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է մասնակի մոբիլիզացիայի ավարտը։ Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք հատուկ հրամանագիր է պետք դրա համար, պետության ղեկավարն ասել է, որ դա կքննարկի իրավաբանների հետ։
Հոկտեմբերի 28-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պուտինին զեկուցել է երկրում սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի զորահավաքն ավարտելու մասին։ Ըստ Շոյգուի՝ զորակոչվել է 300 հազար մարդ, մասնակի զորահավաքի շրջանակներում ոչ մի լրացուցիչ առաջադրանք չի նախատեսված։
Փոխանցում է tass.ru-ն։