‘Կլիչկոն կիևցիներին կոչ է արել անհապաղ հավաքվել Մայդանում’

943

Կիեւի Մայդանում շարունակվում են բողոքի ցույցերը: Ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն կոչ է արել կիևցիներին շտապ գնալ մայդան, իսկ մայդանում արդեն հավաքված ցուցարարներին հրահանգել է կենդանի շղթա կազմել և խոչնդոտել իրավապահներին: «Իշխանությունները ձգտում են հոգեբանորեն ճնշում գործադրել և վախեցնել մեզ, սակայն մարդիկ չեն պատրաստվում գնալ և կկանգնեն: Մենք կոչ ենք անում բոլորին շտապ գալ մայդան: Որքան մենք շատ լինենք, այնքան ավելի շուտ կխափանենք իշխանությունների ծրագիրը: Ես կոչ եմ անում բոլորին գալ Անկախության մայդան»- հայտարարել է Կլիչկոն

 

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարի գործով» նիստը հետաձգվեց’
Հաջորդ հոդվածը‘Պետբյուջեի «աբսուրդային» հատկացումների թոփ 10-յակը` ըստ պատգամավորի’