‘Կլիչկոն չի կարողացել համոզել ցուցարարներին` ազատել Արդարադատության նախարարության շենքը. Տեսանյութ’

1009

Спільна քաղաքացիական նախաձեռնության անդամները հանդիպել են Ուդար կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոյի հետ, սակայն, հրաժարվել են ազատել Ուկրաինայի Արդարադատության նախարարության շենքը, որը վերջիններս գրավել էին կիրակի օրը` փոխանցում է Интерфакс-Украина-ն:

Հաղորդվում է, որ Կլիչկոն շենք է մտել եւ փորձել է ցուցարարներին համոզել ազատել գրավված շենքը, սակայն, վերջինիս հորդոր անարձագանք է մնացել:

«Ես փորձել եմ բանակցել նրանց հետ: Ցավոք, նրանք հրաժարվել են եւ մնում են այնտեղ: Մենք նորից կփորձենք համոզել նրանց, ովքեր ղեկավարում են ներսում գտնվողներին, որպեսզի ազատեն շենքը»,- հայտարարել է Կլիչկոն:  

Նշվում է, որ լրագրողներին շարունակում են ներս չթողնել գրավված նախարարության շենքը:

Իր հերթին, նախաձեռնության համակարգող Ալեքսանդր Դանիլյուկը հաղորդել է լրագրողներին, որ երկուշաբթի օրվա առավոտվանից Արդարադատության նախարարության աշխատակիցներին շենք մտնելու հնարավորություն կտրվի:

Ներկա պահին, շենքի մոտ են հավաքված մի քանի հարյուր ակտիվիստներ, որոնք արդեն 1.5 մետր բարձրությամբ բարիկադներ են կառուցել: Բացի այդ, նրանք նախարարության ներսից դուրս են հանել փողրակներ, որոնց օգնությամբ ջրում են ճանապարհն ու մայթերը:

 

Նախորդ հոդվածը‘Պաշտոնաթող դատավորների թոշակի հարցը` ՄԻԵԴ-ում’
Հաջորդ հոդվածը‘Կիեւում ընդդիմությանը հաջողվել է ապաշրջափակել գրավված նախարարության շենքերը’