‘ Կլոպը գոլը տոնելիս կորցրել է ակնոցը, իսկ հետո կատակել այդ թեմայով’

1310

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ԱՊԼ-ի 23-րդ տուրի` «Նորվիչի» հետ արտագնա խաղում 4-5 հաշվով հաղթելուց հետո ասուլիսի ժամանակ նշել է, որ ակնոցը կորցնելուց հետո չի կարողացել գտնել երկրորդ ակնոցը:

Գերմանացին ակնոցը կորցրել էր ավելացված ժամանակում իր թիմի հաղթական գոլը բուռն տոնելու ժամանակ:

«Սովորաբար ես ունենում եմ երկրորդ ակնոց, բայց ես չկարողացա գտնել դրանք, քանի որ դժվար է առանց ակնոցի ակնոցը գտնելը», — Կլոպի` կատակով ասված խոսքերն է մեջբերել «Լիվերպուլի» թվիթերյան միկրոբլոգը:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը WhoScored-ի վարկածով ճանաչվել է «Բորուսիա Մ.» — «Բորուսիա Դ.» հանդիպման լավագույն խաղացող’
Հաջորդ հոդվածը‘Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից. Առաջին նախագահի գրասենյակ’