‘Կլոպը խոսել է ԱՊԼ-ի գալիք մրցաշրջանի ֆավորիտի մասին’

906

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանում հաղթողի գլխավոր հավակնորդը կրկին «Մանչեսթեր Սիթի»-ն է լինելու:

«Հիանալի կլինի, եթե նորից կարողանանք «Մանչեսթեր Սիթի»-ն մոտ գտնվել: Դա նրանց շրջանցելու միակ տարբերակն է: Վաղուց պարզ է, որ «Սիթի»-ն գալիք մրցաշրջանի գլխավոր ֆավորիտն է:

Պարզապես տպավորում է նրանց վճռականությունն ու հաղթանակի ծարավը: Այնուամենայնիվ, կփորձենք ճնշում գործադրել»,- գերմանացի մասնագետի խոսքերը փոխանցում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Գվարդիոլայի սաներն , իսկ մերսիսայդցիները նրանցից հետ մնացին ընդամենը մեկ միավորով:

Նախորդ հոդվածը‘Լուկա Յովիչ. Կարևորը վստահությունն է սեփական ուժերի հանդեպ’
Հաջորդ հոդվածը‘ESPN. Պերեսը մերժել է Զիդանին’