‘
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համոզված է, որ իր թիմը ապագա մարզիչ Թոմաս Տուխելի գլխավորությամբ հաջողության կհասնի: Կլոպը կարծում է, որ «Մայնցի» նախկին մարզիչն ունի անհրաժեշտ բոլոր որակները դորտմունդյան թիմը գլխավորելու համար:
«Հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sport1-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կլոպը հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է դորտմունդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից: Տուխելն, ով «Բորուսիայի» հետ 3-ամյա պայմանագիր է կնքել, իր պարտականություններին կանցնի հունիսի 1-ից
‘