‘
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համեմատել է Անգլիական Պրեմիեր լիգան և Բունդեսլիգան։
«ԱՊԼ-ն, իհարկե, ավելի բարդ է։ Այստեղ պետք է պատրաստ լինես ցանկացած մրցակցի հետ ցանկացած խաղին։ ԱՊԼ-ն մեծագույն մարտահրավեր է։ Եթե դու Բունդեսլիգայում հաղթում ես «Բավարիային», դա արդեն վատ չէ։ ԱՊԼ-ում այդպիսի բան չկա»,-գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ մինչ «Լիվերպուլը» Կլոպը Գերմանիայում աշխատել է «Բորուսիա Դորտմունդում» և «Մայնցում»։
‘