‘Կլոպը մտածում է նոր պաշտպան ձեռք բերելու մասին’

1144

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գուցե վերանայի հունվարյան իր ծրագրերը՝ երկու պաշտպանի վնասվածքի պատճառով։

Անցած շաբաթ «Բարնլիի» հետ խաղում Ջո Գոմեսի ոտքը կոտրվեց, իսկ անցած երեքշաբթի «Նապոլիի» հետ խաղում կոտրվեց Ժոել Մատիպի անրակը։ Երկու խաղացողն էլ շարքից դուրս եկան մեկուկես ամսով ու բաց կթողնեն մրցաշրջանի ամենահագեցած ժամանակահատվածը։ Այս կորուստները նշանակալի լարվածություն կառաջացնեն Պրեմիեր լիգայի առաջատարների պաշտպանության կենտրոնում։ Հիմա գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է հույսը դնել միայն Վիրջիլ վան Դեյկի և Դեյան Լովրենի վրա։

Հնարավոր է մարզիչը Ֆաբինյոյին տեղափոխի պաշտպանության կենտրոն։ Այստեղ կարող են հանդես գալ նաև Վեյնալդումը և «Լիվերպուլի» ակադեմիայի սաներ Կոնոր Մաստերսոնը և Ջորջ Ջոնսթոնը։ Liverpool Echo-ն չի բացառում, որ Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հաղթանակի հնարավորությունները մեծացնելու նպատակով Կլոպը հունվարին դուրս գա տրանսֆերային շուկա պաշտպան ձեռք բերելու նպատակով, չնայած նախկինում ասել էր, որ մրցաշրջանի կեսերին չի պատրաստվում գնումներ կատարել։

Տրանսֆերային պատուհանի բացմանը դեռ ժամանակ կա, և այդ ընթացքում Կլոպը կհամոզվի, թե արդյո՞ք ևս մի պաշտպանի կարիք կլինի։

Նախորդ հոդվածը‘Օուեն. «Պոգբան հրաշալի հանդես կգար Կլոպի կամ Գվարդիոլայի ղեկավարությամբ»’
Հաջորդ հոդվածը‘Դե Խեան կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը’