‘Կլոպի հեռանալու մասին լուրը գցել է «Բորուսիայի» գինը’

1002

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հեռանալու մասին լուրը հաստատվելուց հետո ակումբի բաժնետոմսերն էժանացել են 3,9 տոկոսով: Այս մասին հաղորդում է Spօrt-ը։ 

Կլոպը «Բորուսիան» գլխավորում է 2008-ից։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն եւ փոխչեմպիոն, գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր, հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Ոչ պաշտոնական տվյալներով, «Բորուսիան» չորս տարվա պայմանագիր կառաջարկի «Մայնցի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։

Նախորդ հոդվածը‘Լինեկերը ցանկանում է Կլոպին տեսնել Անգլիայի Պրեմիեր լիգայում’
Հաջորդ հոդվածը‘Կլոպը կարող է գլխավորել «Բարսելոնա»-ն’