‘Կլոպն ասել է, որ Բալոտելին պետք է հեռանա «Լիվերպուլից»’

1471

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաղորդել է, որ հարձակվող Մարիո Բալոտելին, չնայած բոլոր ջանքերին, հազիվ թե մնա թիմում։

-Այն պահից, ինչ Բալոտելին վերադարձել է «Լիվերպուլ», նրա մասին որևէ վատ բան չեմ կարող ասել։ Ամեն ինչ նորմալ է ընթանում, և հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ նա մարզավիճակ ձեռք բերի։ Ես ուզում եմ, որ նա դառնա այն Բալոտելին, որը վնասվածքից առաջ էր։ Նա տաղանդավոր է, դրանում կասկած չկա։

Երբ մենք մարզումների ժամանակ խաղի տարբեր դետալների վրա ենք աշխատում, նա իր մակարդակը ցույց է տալիս, ակայն հիմա այնպիսի իրավիճակ է, որ նա մի տեղի համար պայքարում է տարբեր ֆուտբոլիստների հետ։ Հնարավոր է՝ կա այնպիսի ակումբ, որին նոր Մարիո Բալոտելի է հարկավոր։ Գալիս է որոշում կայացնելու ժամանակը, և ես աշխատում եմ օգնել Մարիոյին մարզավիճակ ձեռք բերելու հարցում։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո,-ասել է Կլոպը։

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ստուգողական խաղերին (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ռունի․ «Մոուրինյուի թիմերին շատ բարդ է հաղթել»’