‘Կլոպ. «Այժմ մենք որևէ առնչություն չունենք եվրագավաթային ուղեգրերի համար նախատեսված տեղերի հետ»’

821

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ այժմ իր թիմը չպետք է մտածի եվրագավաթային ուղեգիր նվաճելու մասին, այլ պետք է կենտրոնանա Բոuնդեսլիգայում տեղը պահպանելու վրա:

-Այժմ մենք որևէ առնչություն չունենք եվրագավաթային ուղեգրերի համար նախատեսված տեղերի հետ: Դրանք իրականում մեզ չեն հետաքրքրում: Մենք պետք է կենտրոնանանք կարևորի` Բունդեսլիգայում տեղը պահպանելու վրա,-Կլոպի խոսքը մեջբերված է «AFP» գործակալությունից:

Բունդեսլիգայի 23-րդ տուրից հետո «Բորուսսիան» ունի 28 միավոր, զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը և վերջին հորիզոնականում ընթացող «Շտուտգարտին» գերազանցում է 8 միավորով:

Նախորդ հոդվածը‘ Մեսսին վերջին 7 տարիներին «Բարսայում» 38 գոլից ավելի է խփում’
Հաջորդ հոդվածը‘Ռակիտիչ. «Ցանկանում եմ երկար տարիներ խաղալ «Բարսելոնայում»»’