‘Կլոպ. «Այսօր երկրպագուները հիանալի էին, սակայն պատճառը ոչ թե ես եմ, այլ թիմի հրաշալի խաղը»(տեսանյութ)’

1264

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Պադերբորնի» հետ խաղից հետո նշել է, որ իր թիմը պարտավոր էր հաղթել: Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակում կայացած խաղում «Բորուսիան» 3:0 հաշով առավելության հասավ:

«Գիտեմ` դեռ քանի հանդիպում պետք է անցկացնենք և քանի միավոր ունենք: Այս պահին ինձ միայն դա է հուզում: «Բորուսիան» պարտավոր էր հաղթել, հակառակ դեպքում մենք հրաժեշտ կտայինք հաջորդ մրցաշրջանում Եվրոպայի լիգայում խաղալու հնարավորությանը: Իհարկե, ուրախ եմ, որ նման բան տեղի չունեցավ: Միկիի (Հենրիխ Մխիթարյան) գոլից հետո տղաները լավ խաղացին, հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին:

Միակ բանը, որ ցանկանում ենք, մինչև մրցաշրջանի ավարտն առավելագույնը ձեռք բերելն է: Այսօր երկրպագուները հիանալի էին, սակայն պատճառը ոչ թե ես եմ, այլ թիմի հրաշալի խաղը»,-Կլոպի խոսքերը փոխանցում է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալի կարծիքով Գիգզը շատ աշխատասեր է և արագ է սովորում’