‘Կլոպ. «Այս անգամ մենք չենք պատրաստվում պարզապես մեկնել Բեռլին, ցանկանում ենք այնտեղ տիտղոս նվաճել»’

830

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հասկացրել է, որ Դրեզդենի «Դինամոյի» հետ գավաթային խաղում չի պատրաստվում առաջատարներին հանգստի հնարավորություն տալ:

«Չեմ կարծում, թե այժմ իմաստ ունի մտածել կազմի փոփոխության մասին: Կխաղան նրանք, ովքեր պատրաստ լինեն, եթե իհարկե ընդգրկվեն մարտավարական ծրագրի մեջ: Մեր կյանքը խաղերով հագեցած չէ, իսկ Գերմանիայի գավաթի խաղարկությունում վերջին տարիներին միշտ լավ տպավորություն ենք թողել:

Այս անգամ մենք չենք պատրաստվում պարզապես մեկնել Բեռլին, ցանկանում ենք այնտեղ տիտղոս նվաճել»,-Կլոպի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Նախորդ հոդվածը‘Կյանքի 90-րդ տարում Հավանայում վախճանվել է Ֆիդելի սիրեցյալը’
Հաջորդ հոդվածը‘«Իսլամական պետությունը» սպառնում է Twitter-ին’