‘Կլոպ. «Անհավատալի է, որ հիմա ինձ հարցնում են ԵԼ-ում «Լիվերպուլի» հաղթանակի մասին»’

1599

 

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել այն մասին, թե «Լիվերպուլը» Եվրոպա Լիգայի ֆավորիտ չէ:

«Վստահ եմ`քառորդ եզրափակչում «Բորուսիայի» նկատմամբ հաղթանակից հետո մարդիկ կսկսեն հարցնել, թե հիմա որքան մեծ են «Լիվերպուլի» շանսերը` հաղթելու Եվրոպա Լիգան: Չեմ կարող հավատալ, որ հիմա մարդիկ ինձ հարցնում են այդպիսի բան:

Կարծում եմ` իսպանական թիմերն ունեն այդ հարցին պատասխանելու բան: Մեզ շատ ուժեղ մրցակից է բաժին հասել կիսաեզրափակչում և պետք է նրանց հետ խաղին մոտենանք 100 տոկոսով պատրաստված: Մենք չպետք է մտածենք, որ մրցաշարի ֆավորիտներն ենք», — Կլոպի խոսքերն է մեջբերում Mirror-ը:

Կիսաեզրափակչում «Կարմիրները» կխաղան «Վիլյառեալի» հետ: Եզրափակչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Դոնեցկի «Շախտյորն» ու «Սեվիլյան»:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Թուրքիայում նվաճեց 4-րդ Օլիմպիական ուղեգիրը’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչն անձնական ռեկորդ սահմանեց մրցաշրջանում խփած գոլերի քանակով’