‘
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Մեսութ Օզիլի և Իլկայ Գունդոգանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստների՝ Թուրքիայի նախագահի հետ արված լուսանկարը մեծ քննարկման առիթ էր դարձել:
«Ես շատ լավ ճանաչում եմ Գունդողանին, Օզիլին ոչ այնքան, բայց մեծ հաճույքով նրան կհրավիրեի իմ տուն:
Ես վստահում եմ նրանց և գիտեմ՝ ինչպես են նրանք վերաբերվում իրենց հայրենիքին:
Ոչ մի խնդիր չեմ տեսնում: 2006 թվականին բոլորը ուրախ էին, որ երկու տարբեր ազգերի ներկայացուցիչներ մտերմություն են անում: Հիշում եմ, որ տարատեսակ տեսանյութեր էին պտտվում, որտեղ Ջերալդ Ասամոայի և Մարիո Գոմեսի ծնողները միասին ընթրում են:
Այնպես որ, կարծում եմ՝ Օզիլին և Գունդողանին քննադատելն անպատկառություն է»,- ասել է Կլոպը:
‘