‘Կլոպ. «Արդյունքի հասնելու համար «Բորուսիան» պետք է քրտնաջան աշխատի»’

649

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Քյոլնի» հետ գոլազուրկ ոչ-ոքիով ավարտված հանդիպման մասին։ Նա հայտարարել է, որ չարժե ակումբի վերջին հանդիպումների արդյունքները դիտարկել միայն բացասական լույսի ներքո։

«Այսօր մենք տեսանք, թե ինչու «Քյոլնի» հետ անգամ սեփական հարկի տակ խաղալը հեշտ չէ։ Մրցակիցը մեզ ազատ տարածություն չէր տալիս։ Եթե անկեղծ լինենք, ապամենք պետք է հաղթեինք մեկ գնդակի առավելությամբ, սակայն 0։0 արդյունքն էլ վատ չէ։

Մենք երրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի խաղացինք, սակայն չարժե բացասաբար նայել այդ արսյունքներին։ Ինձ այդ հանդիպումներում թիմի խաղը դուր չեկավ, մենք պետք է քրտնաջան աշխատենք, որ հաջողության հասնենք»,-Կլոպի խոսքը մեջբերված է «Բորուսիայի» պաշտոնական կայքից։

Նախորդ հոդվածը‘Մոուրինյու. «Իմ և մյուս մարզիչների միջև մեծ տարբերություն կա»’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը կարող է չմասնակցել «Յուվենտուսի» դեմ խաղին’