‘Կլոպ. ««Արսենալին» հաղթելը բարդ է, բայց հնարավոր»’

765

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է՝ Անգլիայի առաջնության 21-րդ տուրում իր թիմը կարող է հաղթել «Արսենալին»: Թիմերը մրցելու են հունվարի 13-ին, Լիվերպուլում:

-«Արսենալն» ու Արսեն Վենգերն իրենց ոճն ունեն: Այս թիմի խաղը հիմնվում է գնդակի տեղաշարժը վերահսկելու վրա, ուստի եթե մենք նույն ձևով խաղանք, հաղթելու հնարավորություններ չենք ունենա, քանի որ «զինագործները» վաղուց են այդպես խաղում: Սակայն, խնդիրն այն է, որ «Արսենալը» ոչ միայն հաջողությամբ պահում է գնդակը, այլև հիանալի հակագրոհներ է կազմակերպում:

Մարտավարական ճիշտ որոշում կայացնելու համար պետք է մեծ աշխատանք կատարենք, բայց դա հաճելի աշխատանք է: «Արսենալին» հաղթելը հնարավոր է: Բարդ է, բայց հնարավոր,-Կլոպի խոսքը մեջբերված է «The Guardian»-ից:

Հիշեցնենք, որ այժմ «Արսենալն» ունի 42 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիվերպուլը» 8-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 30 միավոր:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիա»-«Այնտրախտ»՝ 4:0, Մխիթարյանը մասնակցեց առաջին խաղակեսին(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն և Ալվեսը վիճաբանել են Ցյուրիխում’