‘
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի թաքցնում, որ իր թիմի խաղը թերություններ ունի: Ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիան» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից, Բունդեսլիգայի 25-րդ տուրից հետո զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը և շարունակում է պայքարը գավաթի խաղարկությունում:
«Անգամ նվազագույն աստիճանով կայունություն չենք ցուցաբերում: Թերությունն այն չէ, որ մենք խնդիրներ ունենք սեփական տուգանային հրապարակում փակվող թիմերի հետ: Պարզապես չենք կարողանում նման իրավիճակների համար լուծում գտնել: «Բորուսիային» 1000 բան չի բավականացնում»,-Կլոպի խոսքը մեջբերված է «Goal» առցանց պարբերականից:
‘