‘Կլոպ. «Գվարդիոլայի համար խորհուրդներ չունեմ»’

958

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ Խոսեպ Գվարդիոլան փորձելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները: Հիշեցնենք, որ  «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատեց՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբի ղեկավարությունը Գվարդիոլայի հետ 3-ամյա պայմանագիր է կնքելու:

-Գվարդիոլայի համար խորհուրդներ չունեմ: Նա դեռ բավականին աշխատանք պետք է կատարի «Բավարիայում», բայց երբ Անգլիա ժամանի, բոլորս ուրախությամբ կընդունենք նրան: Կասկածներ չկան, որ Խոսեպն աշխարհի լավագույն մարզիչներից է:

Նա «Բարսելոնայի» հետ նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները, գրեթե ամեն ինչ հաղթել է «Բավարիայի» հետ, իսկ մրցաշրջանի ավարտից հետո նպատակադրվելու է հաղթել ամեն ինչ «Մանչեսթեր Սիթիի» հետ: Գվարդիոլային բավականին լավ եմ ճանաչում, բայց դա բավարար չէ նրա՝ Անգլիա տեղափոխվելու դրդապատճառների մասին խոսելու համար,-Կլոպի խոսքը մեջբերված է «Goal» առցանց պարբերականից:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյուն հրաժարվել է հաջողություն մաղթել Գվարդիոլային’
Հաջորդ հոդվածը‘Վիսենտե դել Բոսկե. «Պիկեն և Ռամոսը հավաքականի հիմքն են»’