‘
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության «Չելսիի» հետ խաղից հետո թիմի կիսապաշտպան Մարկո Գրուիչը տեղափոխվել է հիվանդանոց և, հնարավոր է, ուղեղի ցնցում է ստացել: Առաջին խաղակեսի վերջնահատվածում ֆուտբոլիստը 2-րդ հարկում գնդակի համար պայքարում բախվել էր Բերտրան Տրաորեին: Այս մասին տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
«Ներկա պահին ինձ համար ամենակարևոր խնդիրն այն է, որ Գրուիչը հիվանդանոցում է: Խաղից հետո նա կորցրել էր հիշողությունը: Հուսանք, որ ամեն ինչ լուրջ չէ, թեև, իհարկե, հաճելի չէ, երբ երիտասարդ տղան նման իրավիճակում է հայտնվում: Վնասվածքներն ընդհանուր առմամբ միջմրցաշրջանային այս հատվածում թիմի հիմնական խնդիրն են դարձել»,- նշել է Կլոպը:
‘