Կլոպ. Ես ապշած էի, երբ իմացա Ռոնալդուի տեղափոխության մասին

54

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Ես այնքան էլ ուրախ չեմ Կրիշտիանուի տեղափոխությամբ: Ցավոք, նա լավ ֆուտբոլիստ է: Ես զարմացած եմ, որ նա այստեղ է:

Ոչ թե նրա համար, որ տեղափոխվեց Մանչեսթեր, այլ այն պատճառով, որ հեռացավ «Յուվենտուսից»: Ես ապշած էի, երբ իմացա տեղափոխության մասին»,-գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն վերադարձից հետո հարազատ ակումբում նորամուտը նշեց 4-րդ տուրի` «Նյուքասլի» դեմ խաղում` դառնալով դուբլի հեղինակ:

Նախորդ հոդվածըՄեկնարկում է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը
Հաջորդ հոդվածըԱՊՀ երկրների առաջին խաղերում Հայաստանը նվաճել է 13 մեդալ