‘Կլոպ. «Ես իմ ֆուտբոլիստներից որևէ մեկի հետ տարաձայնություններ չունեմ»’

1010

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով, ինչպես արդեն տեղեկացրել ենք ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից, երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է իր որոշման մասին։

«Ես միշտ ասել եմ, որ ինքս միանգամից կխոստովանեմ, երբ հասկանամ, որ այլևս հարմար մարզիչ չեմ այս հիասքանչ ակումբի համար։ Ես որոշեցի հիմա հայտարարել իմ որոշման մասին, քանի որ վերջին ժամանակներս որոշ ֆուտբոլիստների հետ կապված որոշումները չափազանց ուշ էին ընդունվում, և ժամանակ չէր մնում դրանց պատշաճ կերպով արձագանքելու։

Համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել։ Այս թիմն արժանի է, որ նրան մարզի այնպիսի մասնագետ, ով կատարելապես հարմար կլինի իրեն։ Ես իմ ֆուտբոլիստներից որևէ մեկի հետ տարաձայնություններ չունեմ։ Պարզապես կարծում եմ, որ թիմին փոփոխություններ են հարկավոր։ Չեմ կարող ասել, որ հոգնել եմ։ Ես բանակցություններ չեմ վարել որևէ այլ ակումբի հետ, սակայն մեկ տարով արձակուրդ էլ չեմ պատրաստվում վերցնել,-հայտարարել է Կլոպը։

 

Նախորդ հոդվածը‘Վացկե. «Յուրգենի որոշումը մեզ բոլորիս համար շատ ծանր նորություն էր»’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» հրաժեշտ կտա 7-8 խաղացողի’