‘
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ-ի 6-րդ տուրում «Լեսթեր»-ի նկատմամբ տարած 3:2 հաշվով հաղթանակը:
— Այս խաղից հետո չեմ կարող հանգիստ լինել, բայց գոհ եմ իմ թիմից: Տղաներն արժանի էին 3 միավորի: Այս հաղթանակով ապացուցեցինք, որ դեռ խաղի մեջ ենք: Շարունակում ենք գնալ դեպի մեր նպատակը: «Լեսթեր»-ի առաջին գոլից առաջ խախտում չկար, բայց մրցավարը տուգանային նշանակեց: Բացի այդ, «Լեսթեր»-ի խաղացողը դրվագներից մեկում կանոնները խախտեց Մինյոլեի նկատմամբ, բայց մրցավարը չարձագանքեց: Այդպիսի բաներ ֆուտբոլում լինում են: Ինչ վերաբերում է Կոուտինյոյին, ապա երբեք չեմ կասկածել, որ նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Ուրախ ենք, որ նա մեր թիմում է խաղում,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
Հիշեցնենք, որ Կոուտինյոն «աղվեսներ»-ի դարպասը 1 գնդակ ուղարկեց, ինչպես նաև աչքի ընկավ արդյունավետ փոխանցմամբ:
‘