‘Կլոպ. Երդվում եմ՝ Գերմանիայի հավաքականը նախկինի պես ուժեղ կլինի’

1355

‘

 «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր աջակցությունն է հայտնել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին, ում շատ են քննադատում Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում անհաջող հանդես գալու համար.

«Քննադատները սխալվում են: Ես խելագարվեցի, երբ տեսա, թե մարդիկ ու մամուլն ինչպես են արձագանքում աշխարհի առաջնությունից Գերմանիայի հավաքականի դուրս մնալու փաստին:

Դա խելագարություն էր: Մարզիչը ստիպված էր ամբողջ երկրին բացատրել, թե ինչ է նշանակում ֆուտբոլ խաղալ: Մենք պետք է հանգստանանք և հանգիստ թողնենք հավաքականին: Երդվում եմ՝ Գերմանիայի հավաքականը նախկինի պես ուժեղ կլինի»,- Կլոպի խոսքը մեջբերել է «France Football»-ը: 

‘

Նախորդ հոդվածը‘Աշխարհի լավագույն ֆուտբոլային մենեջերի կոչման հավակնորդները’
Հաջորդ հոդվածը‘Ազգերի Լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Մակեդոնիայի ընտրանուց (տեսանյութ)’