‘Կլոպ. «Լիվերպուլը» չի պատրաստվում փողերն աջուձախ ծախսել’

1096

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հավաստիացրել է, որ Կարմիրները աջուձախ չեն ծախսի փողերը տրանսֆերային շուկայում եւ «սպառազինությունների» մրցավազքի մեջ չեն մտնի: Մերսիսայդյան ակումբը հունվարին տրանսֆերային հանգիստ կամպանիա անցկացրեց՝ սահմանափակվելով կամ՝ կարճատեւ հեռանկարային խաղացողներով, կամ էլ՝ երկարատեւ:

Թիմի արմատական վերակառուցում Կլոպից սպասում են այս ամառ, բայց գերմանացին հավաստիացրել է, որ «Լիվերպուլը» փողն աջուձախ չի ծախսի:

«Աշխատանքը տրանսֆերային շուկայում եւ, ընդհանրապես, ամառային ժամանակաշրջանը, կարեւոր նշանակություն կունենան որոշ խնդիրների լուծման հարցում: Բայց՝ ինչպես ցույց տվեցինք հունվարին, մենք խաղացողներ ձեռք չենք բերի հանուն նրա, որպեսզի փող ծախսենք, կամ էլ ցույց տանք, թե մենք դրանցից շատ ունենք»,- ասել է Կլոպը:

Նախորդ հոդվածը‘France Football. Բուֆոնը՝ ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահ’
Հաջորդ հոդվածը‘ԿՈՆԿԱԿԱՖ-ը չի սատարելու ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին առաջադրված թեկնածուներից որևէ մեկին’