‘Կլոպ. «Լիվերպուլ»-ը գիտի՝ ինչպես հաղթել «ՄՅՈՒ»-ին. անհանգստանալու պատճառ չեմ տեսնում»’

1126

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը ԵԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղից առաջ խոսել է իր սպասելիքների մասին: Առաջին խաղում «Լիվերպուլ»-ը 2-0 հաշվով հաղթանակ տարավ սեփական հարկի տակ.

«Մենք խաղում ենք «ՄՅՈՒ»-ի դեմ արդեն երրորդ անգամ, ինչ ես գլխավորել եմ «Լիվերպուլ»-ը: Դեռևս մեզ հաջողվել է, նվազագույնը, լինել խաղի մեջ: Աշխարհը մեկ շաբաթվա ընթացքում ոչ մի կերպ չի փոխվի: Կասկած չկա, որ «Յունայթեդ»-ը շանս ունի, բայց մենք գիտենք, թե ինչպես խաղալ այդ թիմի դեմ: Անհանգստանալու ոչ մի պատճառ չեմ տեսնում:

Այսօր մենք մարզում կանցկացնենք «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում: Եվրագավաթներում ես միշտ հաճույք եմ ստանում նրանից, որ ժամանում եմ մարզադաշտ, որտեղ հաջորդ օրը խաղն է կայանալու: Ինձ դուր է գալիս շնչել այդ օդը և պատկերացնել, թե ինչ տեղի կունենա: Ես հարուստ երևակայություն ունեմ:

Երբ բոլորը քեզ ատում են, շատ բարձր է ստացվում: Սակայն ես չեմ հասկանում, թե ինչ է երգում ամբոխը, այնպես որ ինձ համար շատ հեշտ է: Մեր խաղը կպատասխանի այն հարցին, թե որքան լավն է մթնոլորտը մարզադաշտում»,- Կլոպի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Cherchez la femme. Վերջը տղամարդիկ էս գործն էլ են թողնելու կանանց վրա ‘
Հաջորդ հոդվածը‘Աշխատելն ավելի ու ավելի դժվար է դառնում’