‘Կլոպ. «Հիանալի է, որ մրցելու ենք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ»’

992

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունից: Կլոպի թիմը մրցելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, առաջին խաղը կայանալու է մարտի 10-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 17-ին:

«Հիանալի է: Մենք արժանի ենք այս խաղերին: Հասկանալի է, որ հեշտ չի լինելու, բայց կարող եք իմ օգնականներին հարցնել, որ երեկ նրանց այն հարցին, թե որ թիմի հետ եմ ցանկանում մրցել, ես պատասխանել եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդի»:

Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ լավ խաղ ցուցադրեցինք, երբ պարտվեցինք 0:1 հաշվով, բայց դրան արժանի չէինք: Այժմ ավելի լավ խաղալու հնարավորություն ունենք: Կփորձենք հենց այդպես էլ անել»,-ասել է Յուրգեն Կլոպը «ITV»-ի հետ զրույցում:

Նախորդ հոդվածը‘Զիդան. ««Ատլետիկոն» միայն պաշտպանվող թիմ չէ, և մենք գիտենք՝ ինչ դժվարությունների ենք բախվելու» ‘
Հաջորդ հոդվածը‘Սթիվեն Ջերարդը մտադիր է դառնալ մարզիչ’