‘Կլոպ. «Հույս ունեմ, որ «Բորուսիայի» հետ պատասխան հանդիպումը երեկոն կդարձնի կախարդական»’

1092

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Դորտմունդի «Բորուսիայի» հետ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում սպասում է ծանր պայքար եւ դիտարժան խաղ:

«Բարդ կլինի որոշել մեկնարկային կազմը, քանի որ բոլոր խաղացողներն էլ գերազանց մարզավիճակում են եւ շատ լավ են խաղում: Իհարկե, դրանք հաճելի խնդիրներ են: Հույս ունեմ, որ պատասխան հանդիպումը երեկոն կդարձնի կախարդական»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

«Լիվերպուլ» — «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին: Դորտմունդում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյուն կազմել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր ֆուտբոլիստների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Էտո՛ո. «Սիրահարվել եմ «Լեսթերին»»’