‘
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նույնպես խոսել է Գերմանիայի գավաթի կիսաեզրափակում Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին և տվել իր անաչառ գնահատականը:
«Սա դժոխային խաղ էր։ Անկասկած, մեր բախտը բերեց։ Երկու թիմերն էլ արեցին հնարավոր ամեն բան։
«Բավարիան» պետք է առաջին խաղակեսում մեկից ավելի գոլ խփեր։ 0:1-ը լավագույն հաշիվն էր, որ մենք կարող էինք ակնկալել՝ նայելով մինչև ընդմիջումը մեր ցուցադրած խաղին։ Երկրորդ խաղակեսում ավելի հավասար խաղ էր։
Սա պետք է այսօր տեղի ունենար։ Մենք անհավատալիորեն ուրախ ենք, հաղթել ենք շատ ուժեղ մրցակցի։ Հիմա մենք ավելիին ենք պատրաստ»,-ասել է Կլոպը։
‘