‘ Կլոպ. «Մխիթարյանը նոր որակներ է զարգացրել»’

991

Ինչպես գրում է գերմանական «Kicker»-ը, Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բարձր գնահատական է տվել թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կողմից ստանդարտների իրացմանը։

«Մխիթարյանի իրացրած անկյունայինները շատ լավն են դարձել: Նա նոր որակներ է զարգացրել»,- ասել է Կլոպը։

Արժե նշել, որ «Բորուսսիան» վերջին երկու հանդիպումներում մեկական անգամ գոլ է խփել Մխիթարյանի իրացրած անկյունայիններից հետո։

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանն առողջական խնդիրներ ունի ‘
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» ՉԼ-ում հաղթելու դեպքում «Արսենալին» 3 մլն ֆունտ պետք է տա ‘