‘
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ դեմ է մեկ ֆուտբոլիստի համար 100 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարելուն:
«Ֆուտբոլը թիմային խաղ է: Միշտ էլ ցանկալի է թիմում ունենալ լավագույն ֆուտբոլիստներին, սակայն հաջողության համար անհրաժեշտ է աստիճանաբար կառուցել կոլեկտիվը: Մյուս ակումբները ծախսում են հսկայական գումարներ, ձեռք են բերում բարձրակարգ խաղացողներ: Ես ցանկանում եմ այլ ճանապարհով շարժվել: Եթե նույնիսկ լինեին այդ գումարները, միևնույն է՝ ես ամեն ինչ այլ մեթոդներով կանեի»,- Յուրգեն Կլոպի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Սպասվում է, որ առաջիկա օրերին կկայանա ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխությունը «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ»:
‘