‘Կլոպ. « Չի կարելի միայն Միկիին առանձնացնել և ասել, որ նա շատ վատ հանդիպում է անցկացրել»’

1467

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր մեկնաբանությունն է տվել Հենրիխ Մխիթարյանի` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Յուվենտուսի» հետ պատասխան հանդիպմանը ցուցադրած խաղի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, իսկ երբ 63-րդ րոպեին փոխարինվեց, երկրպագուների մի մասը սուլոցներով ճանապարհեց նրան:

«Անկեղծ ասած` կարծեցի, թե երկրպագուները ինձ են սուլում ֆուտբոլիստին փոխարինելու համար: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը բարդ շրջաններ է ունեցել: «Յուվենտուսի» դեմ նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլ չցուցադրեց, ես ևս դա նկատեցի: Սակայն շատերն էլ բարձր մակարդակով չխաղացին: Չի կարելի միայն Միկիին առանձնացնել և ասել, որ նա շատ վատ հանդիպում է անցկացրել: «Յուվենտուսի» հետ խաղում ոչ ոք էլ չփայլեց»,-Կլոպի խոսքը մեջբերված է գերմանական մամուլից:

Նախորդ հոդվածը‘Կայացավ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը’