‘
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասել է, որ իր թիմի խաղը կախված չէ առանձին ֆուտբոլիստներից: Ըստ մասնագետի` իր ֆուտբոլիստներին պարզապես չի բավականացնում վճռականությունը:
«Ցանկացած թիմ ինչ-որ առումով կախված է իր ֆուտբոլիստներից, բայց «Բորուսիան» կախված չէ Ռոյսից կամ Օբամեյանգից: Պարզապես գրոհի վերջնական փուլում մեզ չի բավականացնում վճռականությունը: Իմ ֆուտբոլիստները հաճախ են դարպասից 10-15 մետր հեռավորության վրա լինում, բայց չեն իմանում` ինչ անել և չեն կարողանում գոլ խփել:
Հասկանալի է, որ «Բավարիայի» հետ նախորդ խաղում չկարողացանք 20 հնարավորություն ունենալ: Գիտակցում ենք` պետք է աշխատենք գրոհները ճիշտ եզրափակելու ուղղությամբ»,-Կլոպի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
‘