‘Կլոպ. «Օբամեյանգը վստահ է իր վրա, եթե մարզադաշտում դիմակ է թաքցնում»’

947

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհ է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի «Շալկեի» դեմ հանդիպմանը (3:0) հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի եւ կիսապաշտպան Մարկո Ռոյսի պահվածքից: Հիշեցնենք, որ խփած գոլից հետո ֆուտբոլիստները հագան Բեթմենի եւ Ռոբինի դիմակները, որոնց պատճառով էլ Օբամեյանգը դեղին քարտ ստացավ:
«Օբամեյանգը շատ վստահ է իր վրա, եթե մարզադաշտում դիմակ է թաքցնում ՝ կարծելով, որ գոլ է խփելու: Սակայն այդ մասին ես պետք է խոսեմ նրա հետ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. «Սա իմ 24-րդ մրցանակն է, բայց երեխայի պես ուրախ եմ»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ֆիորենտինայի» պաշտպանը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով’