‘ԿԽՄԿ բանակցություններ է վարում Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու շուրջ’

784

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Չինարի գյուղի բնակիչ, 31-ամյա Կարեն Պետրոսյանի մարմինը վերադարձնելու շուրջ, ով զոհվել է Ադրբեջանում գերության մեջ: Սակայն, ինչպես հաղորդել է ԿԽՄԿ Երևանի գրասենյակի ներկայացուցիչ  Զառա Ամատունին, այդ հարցում առայժմ զգալի առաջընթաց չկա:

Հիշեցնենք, որ Բաքվի պաշտոնական վարկածի համաձայն, Կարեն Պետրոսյանը մահացել է սուր սրտանոթային անբավարարությունից: Սակայն հայկական կողմը հակված է մտածել, որ երիտասարդը մահացել է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արդյունքում: 

Նախորդ հոդվածը‘Իկեր Կասիլյաս. «Չի կարելի բավարարվել անցյալի հաղթանակներով»’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդը» իր երկրպագուներին արգելել է оգտվել էլեկտրոնային սարքավորումներից’