‘ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերուն’

718

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցած Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ:

Ադրբեջանական Apa լրատվական գործակալությանն այս մասին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլեխա Հուսեյնովան, փոխանցում է PanARMENIAN.Net-ը: Նրա խոսքով այցելությունը տեղի է ունեցել այսօր: Գերուն տեղեկություն է փոխանցվել նրա ընտանիքի մասին և հակառակը:

ՌազմԻնֆոն իր հերթին տեղեկացնում է, որ  ԿԽՄԿ երեւանյան գրասենյակը Ինջիղուլյանի հարազատներին է փոխանցել Հակոբից ուղարկված նամակը:  «Գրված էր, որ բարևում է, ինքը լավ է, իրեն այնտեղ լավ են վերաբերում», — ասել է Ինջիղուլյանի զարմիկը՝ վստահեցնելով, որ նամակի ձեռագիրը Հակոբինն է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

Կարդացեք նաև՝  Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպման արդյունքներից առայժմ տեղեկություններ չկան

 

Նախորդ հոդվածը‘Նորակառույցի 11-րդ հարկից բանվոր է վայր ընկել և մահացել’
Հաջորդ հոդվածը‘Զինվորականի հագուստով թուրք հովիվը նախկինում երկու անգամ հարձակվել էր հայ եւ ռուս սահմանապահների վրա. Taraf’