‘
Կարմիր խաչի միջազգային կմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները վաղը կհանդիպեն հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին, տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության լրատվական ծառայությունը:
Համաձայն հաղորդագրության՝ հանդիպումը կայանալու է վաղը՝ օգոստոսի 20-ին, Երևանի ժամանակով՝ 15։00։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։
‘