‘ԿԽՄԿ երևանյան գրասենյակը կանոնավոր շփումեր է պահպանում սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ’

626

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը կանոնավոր շփումեր է պահպանում սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` մեկնաբանելով տեղեկատվությունը, որ Տավուշի մարզի Մովսես և Չինարի գյուղերի գյուղապետերը դիմել են ԿԽՄԿ` հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված, ինչն իր հերթին դժվարացնում է բերքահավաքը:

Նրա խոսքով, ԿԽՄԿ-ն միշտ այս կամ այն հարցով սահմանամերձ գյուղերի բնակիչների աջակցելու պատրաստակամություն է հայտնել: «ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում հակամարտող կողմերի հետ, եթե երկու կողմերը երաշխավորում են անվտանգությունը, կազմակերպության ներկայացուցիչները  ամառային աշխատանքների շրջանում մեկնում են այդ վայրեր և մնում այնտեղ` որպես անվտանգության երաշխավորներ, մինչև վերջնական բերքահավաքը»,- նշել է նա:

Նշենք, որ Մովսես և Չինարի գյուղերի գյուղապետերը դիմել են ԿԽՄԿ` միջնորդական ծառայություններ մատուցելու խնդրանքով, այդպիսով ֆերմերային տնտեսություններին բերքահավաքի աշխատանքներ իրականացնելու հնարավորություն ընձեռելով:

Նախորդ հոդվածը‘Հայաստանն ընթանում է սեփական ջրային պաշարները ոչնչացնելու ուղով’
Հաջորդ հոդվածը‘Ծագումով հայուհի մոր պատճառով Ադրբեջանում գնդապետին հեռացրել են ԶՈւ շարքերից ‘