‘ԿԽՄԿ երևանյան գրասենյակ. Հայ գերի Հակոբ Ինջիղուլյանի նամակը հանձնվել է նրա ընտանիքին’

1058

Հայ գերի Հակոբ Ինջիղուլյանի նամակը հանձնվել է նրա ընտանիքին, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին: «Նախօրեին ԿԽՄԿ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են Ինջիղուլյանի հետ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նամակների փոխանակում»,- հաղորդել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության ներկայացուցիչը:

Նշենք, որ հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանն օգոստոսի 7-ի`լույս 8-ի գիշերը մոլորվել է հայ-ադրբեջանական սահմանին և գերության մեջ հայտնվել:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, հոկտեմբերի 6 -ին Ղուշչու Այրըմ գյուղի բնակիչ Վեզիր Ալիևը, Ալփոուդ գյուղի բնակիչներ Հագանի Մաղերրամովը ու նույն շրջանից Ալի Ալիևը, որոնելով կորած անասուններին, պայթել են ականի վրա: Պայթյունի հետևանքով Ա. Ալիևը մահացել է: Նրա մարմինը մնացել է պայթյունի վայրում, իսկ տուժածներ Վ. Ալիևը և Հ. Մաղերրամովը տեղափոխվել են հիվանդանոց:

 

Նախորդ հոդվածը‘ՀԷՑ-ը պնդում է, թե պատրաստ է ձմռանը’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է Մոսկվայում անկարգությունների պատճառ դարձած սպանության հեղինակը’