‘ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են գերեվարված դիվերսանտների հետ’

773

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում ձերբակալված ադրբեջանցի երկու դիվերսանտներին` Շահբազ Գուլիեւին եւ Դիլհամ Ասկերովին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ հանդիպումը կայացել է օգոստոսի 11-ի երեկոյան եւ ընթացել ըստ կանոնակարգի: Հանդիպման ավարտին Ադրբեջանի քաղաքացիները նամակ են փոխանցել ԿԽՄԿ ներկայացուցչին, որն էլ այն կփոխանցի Բաքվի իր գործընկերներին:

Հիշեցնենք, որ Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն- հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում դիվերսիոն խմբի անդամները կամ ոչնչացվել, կամ գերերվարվել են:

 

Նախորդ հոդվածը‘Յոհան Կրուիֆ. «Մենք դեռևս չգիտենք, թե ինչպես կհամագործակցեն Մեսսին, Նեյմարը և Սուարեսը» ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Հայաստանն ու Ադրբեջանը բանակցված լուծման կհասնե՞ն. Al Jazeera’