‘
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. Բանից պարզվում էˋ Շանթ Հարությունյանի գործով որպես տուժող անցնող ոստիկաններից մեկը, տուժողի կարգավիճակ է ստացել այն պատճառով, որ պայթուցիկների ծխից «աչքերը մռմռացել են»:
Փաստորեն, Շանթ Հարությունյանն ու իր համախոհները ՀՀ իրավապահ մարմինների նկատմամբ չարամտորեն կիրառել են աչքերի մռմռույթ հարուցող տեխնիկական միջոցներ և վերջիններիս պատճառել աչքերի մռմռում:
Ավելինˋ Շանթ Հարությունյանը ժամանակավորապես անաշխատունակ է դարձրել ՀՀ ոստիկանությանը, որովհետև աչքերի մռմռույթի հետևանքով սույն աղետյալ ոստիկանը շուրջ 15 վարկյան ստիպված է եղել զբաղվել աչքերի տրորույթովˋ ի վիճակի չլինելով կատարել իր ծառայողական պարտականությունները: Այս չարանենգ արարքը, կարծում ենք, չի կարելի անպատիժ թողնել:
Ի դեպ, հետաքրքիր էˋ տուժողի կարգավիճակ ստանու՞մ են այն ոստիկանները, ովքեր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կծու բիբար են ուտում և լեզուները մռմռում է:
‘