‘Կկազմակերպվի «Պայքար անորակ շտեմարանների դեմ» բողոքի ակցիա ‘

1162

«Պայքար անորակ շտեմարանների դեմ» ֆեյսբուքյան էջի նախաձեռնողները հունվարի 21-ին՝ ժամը 15։00-ին, Այգեստան փողոցի 9/4 հասցեով ԳԹԿ-ի շենքի դիմաց կազմակերպում են բողոքի ակցիա ԳԹԿ-ի և, ինչպես կազմակերպիչներն են նշում, նրա կատարած անորակ աշխատանքի դեմ և հրավիրում են բոլոր ցանկացողներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 12-րդ դասարանի աշակերտ Մուշեղը նամակ էր ուղարկել ԱԺ նախկին պատգամավոր, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանին, որտեղ իր դժգոհությունն էր արտահայտել Հայոց լեզվի և հայ գրականության շտեմարաններից:

Դժգոհությունը մեծ աղմուկ հանեց մամուլում, որին հաջորդեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի արձագանքը: Նա խոստացավ, որ ՀՀ ԿԳՆ կանխելու է վատորակ թեստերի օգտագործումը քննությունների ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Քրեական աշխարհի պարագլուխները Տրոեկուրովյան գերեզմանատանը Դեդ Հասանին հրաժեշտ են տվել գիշերով’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Ռոբերտ Քոչարյան, Մոնթե Մելքոնյան, Բակո Սահակյան, Սամվել Բաբայան’