Կհայտարարվի «Мир»–ի այլընտրանքի մանրամասները

155

Թուրքիայի կառավարությունը առաջիկա երկու օրերին կտեղեկացնի այն վճարային համակարգի մասին, որը մշակվել է որպես այլընտրանք ռուսաստանյան «Мир» համակարգի, գրում է Aydinlik թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ Bloomberg-ը տեղեկացրել է, որ թուրքական պետական Halkbank-ը, Ziraat Bank-ը և VakifBank-ը որոշել են դադարեցնել ռուսաստանյան «Мир» վճարային համակարգի օգտագործումը։ Գործակալության պնդման համաձայն՝ թուրքական բանկերի այդ պլանները այն բանի օրինակն են, թե ինչպես են «ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցները երկրներին ստիպում հեռու քաշվել Մոսկվայից»։

Թերթի տվյալներով՝ հիմա «զբոսաշրջիկները և առևտրականները Թուրքիայի տուրիստական շրջաններում դժվարություններ ունեն վճարումների հետ կապված» և իշխանություններին կոչ են անում գտնել խնդրի լուծումը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին օրերին իրավիճակը քննարկել է տնտեսական գերատեսչությունների հետ։

Yeni Safak թերթը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը թուրքական բանկերին սպառնում է պատժամիջոցներ կիրառել «Мир» օգտագործելու համար։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԴոնբասը քվեարկել է ՌԴ-ին միանալու օգտին
Հաջորդ հոդվածը«Հյուսիսային հոսք» գազատարը վնասվել է երեք տեղից