ԿՀՎ․ Վերջին շրջանում իրազեկիչների սպանության դեպքերը հաճախակի են դարձել

135

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը արտասահմանում գործող իր գործակալություններին հեռագիր է ուղարկել այլ երկրներում հօգուտ ԱՄՆ-ի լրտեսելու նպատակով հավաքագրված իրազեկիչների ձերբակալության կամ սպանությունների մասին, գրում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Հույժ գաղտնի» կնիքով հաղորդագրության մեջ ասվում էր, որ վերջին մի քանի տարիներին ԿՀՎ հակահետախուզությունը տասնյակ դեպքեր է նկատել, երբ իրազեկիչները սպանվել, կալանավորվել կամ մերկացվել են։

Թեպետ հեռագիրը համառոտ է, այնուհանդերձ՝ դրա մեջ նշվում է այն գործակալների կոնկրետ թիվը, որոնք սպանվել են մրցակից հետախուզական ծառայությունների կողմից։ Ինչպես նշում է NYT-ն, դա մանրակրկտորեն թաքցվող տեղեկություն է, որը հակահետախուզության աշխատակիցները սովորաբար չեն հաղորդում նման հաղորդագրություններում։

Հեռագրում նշվում է, որ ԿՀՎ-ն դժվարություններ ունի ամբողջ աշխարհում օպերատիվ դժվար պայմաններում լրտեսներ հավաքագրելու հարցում, մասնավորապես՝ վերջին տարիներին այնպիսի երկրների  հատուկ ծառայությունները, ինչպես Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Պակիստանը, հետապնդում են իրազեկիչներին և նրանց օգտագործում որպես կրկնակի գործակալներ։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է այլ երկրներում տարբեր նորարարական հնարքներից օգտվելու վարպետության մասին, ինչպիսիք են կենսաչափական սքանավորումը, դեմքերը ճանաչելը, արհեստական ինտելեկտը և հակերական գործիքները, որոնք օգնում են հետևելու ԿՀՎ աշխատակիցների տեղաշարժին և պարզելու նրանց աղբյուրները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄարկ Ցուկերբերգի համար շաբաթն ահավոր էր
Հաջորդ հոդվածըՄոլդովայում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է գլխավոր դատախազը