‘ԿՀՎ-ի տնօրենը հանդես է եկել հարցաքննության մեթոդների պաշտպանությամբ’

792

ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրեննանը հանդես է եկել սեպտեմբերի 11-ից հետո ահաբեկչության մեջ կասկածվողների հարցաքննության ընթացքում կիրառվող մեթոդների պաշտպանությամբ, սակայն, միևնույն ժամանակ, խոստովանել է, որ որոշ մեթոդներ, իսկապես, դաժան ու զզվելի են եղել:

Այնուամենայնիվ, Բրեննանը պնդել է, որ հարցաքննության կոշտ մեթոդները, ընդհանուր առմամբ՝ օգնել են փրկել բազում կյանքեր և տեղեկություններ ձեռք բերել՝ վտանգավոր հանցագործներին բռնելու համար:

 Նրա խոսքով՝ իր գերատեսչության որոշ աշխատակիցներ գերազանցել են իրենց լիազորությունները և պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Մինչդեռ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի առանցքային դեմքերը հայտարարել են, որ ԿՀՎ-ի աշխատակիցների գործողություններն արդարացված են եղել: Նախկին փոխնախագահ Դիք Չեյնին պնդել է, որ Ջորջ Բուշն «իմացել է ամեն ինչ՝ ինչպես հարկն է», և խրախուսել է ամեն ինչ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բառեր, որոնք փոխել են կյանքը’
Հաջորդ հոդվածը‘Վ.Կարապետյանը՝ Երանոսյանին. Այս հայտարարություն անողը վախկոտ, խղճուկ մի «սերժանտ է» ‘