Նախագահ Ջո Բայդենի հաղթանակը առաջիկա նախագահական ընտրություններում մեծապես կախված է Ուկրաինայում իրավիճակից, ուստի Սպիտակ տան ղեկավարը կարող է անակնկալ քայլերի դիմել՝ իր աթոռը պահելու համար, Judging Freedom youtube-յան ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԿՀՎ նախկին վերլուծաբան Ռեյ Մաքգովեռնը։
«Հիմա շատ բարդ ժամանակներ են, այս տարի ընտրություններ են կայանալու։ Ես վախենում եմ, թե նախագահն ինչ կորոշի անել»,- ասել է նա։
Իրադարձությունների հնարավոր սցենարների մասին դատողություններ անելով՝ փորձագետը հիշել է նախագահ Ջոն Քենեդիի խոսքը․ «Այն, ինչ մենք երբևէ չպետք է անենք՝ միջուկային տերությանը չպետք է ստիպենք ընտրություն կատարել ստորացուցիչ նահանջի և միջուկային զենք կիրառելու միջև»։
Մաքգովեռնի խոսքով՝ Բայդենի համար խաղադրույքը հատկապես մեծ է, քանի որ պարտության դեպքում նրան և նրա որդուն բանտ է սպառնում։ Այնպես որ, նախագահական աթոռը պահպանելը կենսականորեն անհրաժեշտ է նրան, կարծում է նախկին վերլուծաբանը։
«Արդյո՞ք Ուկրաինան դիակ է։ Ավելի շուտ՝ ո՛չ։ Արդյո՞ն նա կենսապահովման համակարգի վրա է։ Այո՛։ Ամեն ինչ կախված է նրանից, թե Պուտինը երբ կցանկանա փակել նրա թթվածինը»,- ասել է Մաքգովեռնը։